Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: «Կենտրոն» վարչական շրջանի Հանրապետության փողոցում գործող Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է աշակերտիներից մեկին:
shamshyan.com-ն է գրում և նշում, որ վիրավորը նախ տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն, ապա՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դպրոց է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը նույն դպրոցի սովորղ 16-ամյա Դավիթ Հ.-ն է: Ոստիկանները վերջինին դանակահարելու կասկածանքով՝ ուսուցչուհու գլխավորությամբ, ոստիկանության բաժին են տեղափոխել նույն դպրոցի սովորղ Գ. Մ.-ին: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: