Հուլիսի 22-ին, ժամը 11:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի 47/1 հասցեի մոտակայքում այրվում է մեկհարկանի բնակելի տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քրիստափորի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող չշահագործվող փայտե տանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:51-ին, մարվել՝ 12:17-ին: Այրվել է տան (մոտ 80 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ 70 քմ, խոհանոցը (10 քմ) և խորդանոցը (8 քմ) ամբողջությամբ՝ գույքով: