Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
«Երևանին պետք են նոր ընտրություններ»
Երևանի ավագանու երեք ընդդիմադիր անդամ հնարավոր է զրկվեն մանդատից. հարցը ներառված է առաջիկա երեքշաբթի կայանալիք նիստում: Նախաձեռնության հեղինակները պատճառաբանում են, թե նրանք բացակայել են նիստերից ու քվեարկություններից: Թիրախում հայտնվածները, սակայն, սա կապում են իրենց քաղաքական հայացքների և քաղաքապետ Ավինյանի իմփիչմենթի գործընթացի հետ, որը մտադիր են հոկտեմբերին սկսել:
Իմպիչմենթի ուրվականն Ավինյանին ուղեկցել է դեռևս այն ժամանակ, երբ նա որոշեց մանդատից զրկել իր հիմնական մրցակից՝ Հայկ Մարությանին:
Հիմա գործողության երկրորդ արարն է. Ավինյանի հիմնական թիրախը «Հանրային ձայնի» ցուցակով ավագանու անդամ դարձած երկու գործիչներն են, ովքեր հավատարիմ են մնացել Վարդան Ղուկասյանին:
Պլանը շատ պարզ է՝ նրանց մանդատները փոխանցել ցուցակի մյուս համարներին, որոնք կհամալրեն Ղուկասյանից «թռածների» շարքերը:
Առհասարակ, ավտորիտարիզմի դրսևորում է, երբ մարդիկ մանդատից զրկվում են՝ քաղաքական գործունեության լեգալ գործիք համարվող բոյկոտի դիմելու համար:
Հիմա ընդդիմությունը բացառիկ շանս ունի. քաղաքային կառավարման ճգնաժամ հարուցելու համար: Դրա համար՝ անհրաժեշտ է բոլոր ընդդիմադիր ֆրակցիաներով, քաղաքական հայտարարությամբ, հրաժարվել մանդատներից:
Երկրորդ, փուլով փողոցային հրապարակային պայքարով պետք է հասնել լեգիտիմությունը կորցրած Ավինյանի և նրա կոալիցիայի հեռացմանը և ավագանու նոր ընտրությունների անցկացմանը:
Բաժանորդագրվեք իմ տելեգրամյան ալիքին