Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 10–րդ դասարանի աշակերտը 18-ամյա երիտասարդի է դանակահարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ մարտի 14-ին` ժամը 23.25-ին, ոստիկանության Շենգավիթի բաժինը հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Ներքին Շենգավիթի բնակիչ, 18-ը նոր բոլորած մի երիտասարդ: Նա հայտնել է, որ իրենց բակում ընկել է: «Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, սակայն, որ երիտասարդը վնասվածքները ստացել է ահազանգից մոտ 40 րոպե առաջ Սողոմոն Տարոնցու փողոցում անհայտ անձի կողմից դանակահարվելու հետևանքով»,- նշված է հաղորդագրության մեջ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս հաջողվել է պարզել, որ վիճաբանության ընթացքում երիտասարդին դանակահարողը Ֆրունզեի փողոցի բնակիչ է։ |