▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 15-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 2-ին, Երևանի «Մուրացան» հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով:

 

 

 

 

 

 

shamshyan.com-ն է գրում այս մասին ու նշում, որ նշված հիվանդանոցից հայտնել են, որ 05:40-ի սահմաններում Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի շենքերից մեկի բնակարանից իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը՝ 15-ամյա Ն. Փ.-ն է: Արդեն հիվանդանոցում ոստիկաններին երեխայի մայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 04:00-ի սահմաններում երեխան տանը ինքնասպանություն գործելու նպատակով մեծ քանակությամբ դեղահաբ է խմել:

 

 

 

 

 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ խոսքը «դիմեդրոլ» տեսակի դեղահաբի մասին է:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Մուրացան» հիվանդանոցի աշխատակիցների շնորհիվ հնարավոր է եղել երեխայի կյանքը փրկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее