▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 20-ամյա աղջիկը հայտնել է, որ 22-ամյա աղջիկը խուզել է իր գլուխը, փորձել սեքսուալ բնույթի գործողություններ կատարել

Երեկ՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 22-ամյա Անկա Մ.-ից, ով հայտնել է, որ մայրաքաղաքի տներից մեկում մի աղջիկ իր ընկերուհու մազերը սափրել է, վնասել պարանոցը, որից հետո դանակով ու մկրատով վախեցրել ու հայհոյանքներ է տվել։

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնու է Shamshyan.com-ը:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել տարածքային ոստիկանության հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը, որտեղ Երևանի բնակիչ՝ 20-ամյա Մարիամ Հ.-ն հետաքննիչին հայտնել է, որ առավոտյան ժամը 06։00-ի սահմաններում նշված բնակարանում վիճաբանության ժամանակ իր ծանոթ Անուլիկը մկրատով կտրել է իր մազերը, վնասել պարանոցը, որից հետո ձեռքերով հարվածել իր մարմնի տարբեր մասերին։

 

 

 

 

 

 

 

 

Մարիան Հ.-ն հայտնել է նաև, որ դրանից հետո Անուլիկը, իր կամքին հակառակ, փորձել է իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում այն ավարտին չի հասցրել։

Նյութը՝  սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее