▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 250 ավտոբուսի վարորդներ գործադուլ են հայտարարել

Երեւանում հանրային ուղեւորափոխադրում իրականացնող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։

 

 

 

 

 

 

 

 

 

Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ այս պահին խնդիրը կարգավորվում է։

 

 

 

Հայտնի դարձավ, որ Երևանի «Ավտոբուս» Փակ Բաժնետիրական Ընկերության 250-ից ավելի վարորդներ՝ ի նշան բողոքի, հրաժարվում են դուրս գալ երթուղի:

Նրանց հետ փորձել է բանակցել երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, սակայն վարորդները հրաժարվել են դադարեցնել գործադուլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее