▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 28-ամյա տղան ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով վնասել է նախաբազուկը, իսկ հետո կուլ է տվել 3 ածելի

Երևանում սեպտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 19։30-ի սահմաններում մարմնական վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երիտասարդի։

 

 

 

 

 

 

 

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ հաղորդում է ստացվել, որ 28–ամյա քաղաքացին 3 հատ ածելի է կուլ տվել և տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
«Բժշկական կենտրոնում ախտորոշվել է նախաբազկի կտրած վերք, արյունահոսություն և այլ վնասվածքներ»,– հայտնել են ոստիկանությունից։

Նրանց փոխանցմամբ, մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը տանն ինքնասպանություն գործելու նպատակով քաղաքացին շեղբով վնասել է նախաբազուկը, որից հետո կուլ է տվել երեք ածելի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее