Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Արամայիս Պետրոսյանը իր վարած Mitsubishi IO մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայից դեպի Սասունից Դավթի հրապարակ տանող հատվածում՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վրաերթի ենթարկվածները, ովքեր 3 աղջիկ երեխաներ են, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկված երեխաների ինքնությունը։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել երեխաներին, զանգահարել է 1-03, օգնել է երեխաներին տեղափոխել հիվանդանոց, որից հետո ահազանգել է 1-02։ Վարորդի ինքնազգացողությունն էլ վատացավ, ինչի համար ճանապարհային ոստիկանները դեպքի վայր կանչեցին շտապօգնության բժիշկներին, ովքեր վայրկյանների ընթացքում ժամանեցին և օգնություն ցուցաբերեցին վարորդին։