▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 60-ամյա տղամարդը դանակով հարձակվել է շտապօգնության բժշկի վրա և սպառնացել է սպանել

Երեւանում, մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 20։30-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության Կենտրոն ենթակայանի 04 բժիշկների խումբը կանչով մեկնել է Սարի Թաղի 3-րդ փողոցի տներից մեկը, որտեղ բնակիչը դանակով հարձակվել է բժիշկների վրա եւ սպանության սպառնալիքներ հնչեցրել շտապօգնության Կենտրոն ենթակայանի բժիշկ 26-ամյա Տիգրան Գ.-ի հասցեին։

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ բժիշկների մասնագիտական պարտականություններին խոչընդոտողը 60-ամա Ալբերտ Ե.-ն է։ Փաստի առթիվ Էրեբունու ոստիկանության համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք։

Աղբյուրի տեղեկություններով՝ սա առաջին դեպքը չէ, երբ Ալբերտ Ե.-ն նման վերաբերմունք է ցուցաբերում իրենց օգնության ձեռք մեկնած բժիշկներին։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее