Փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավթիի բաժին ահազանգ է ստացվել Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի բնակիչ Խոսրով Խ.-ից, ով հայտնել է, որ իր հարևանը զենքով կրակել և սպանել է իրենց շանը՝ պատճառաբանելով, թե իբրև շունը հարձակվել է երեխայի վրա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը նշված հասցե է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:
Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:10-ի սահմաններում նույն փողոցի բնակիչ, 60-ին Հովսեփ Ս.-ն «ԻԺ 58» տիպի 16 տրամափաչի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով կրակել և սպանել է հարևանի շանը: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Որսորդական հրացանը հետաքննիչը առգրավել է: Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: