▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է վիզաների հետ կապված որոշ ծառայություններ

 

Երեւանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ ժամանակավորապես կասեցրել է վիզաների հետ կապված որոշ ծառայություններ

Հաղորդագրության մեջ նշվում է. «Արտոնագրի հարցազրույցների չեղարկում Մերձավոր Արևելքում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Երևանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ։

Եթե ձեր հարցազրույցը չեղարկվել է, խնդրում ենք հետևել ստորև նշված քայլերին

Ոչ-ներգաղթային արտոնագրերի հարցազրույցներշարունակեք ստուգել հարցազրույցների նշանակման կայքը՝ հարցազրույցի նոր օր վերցնելու համար։ Եթե ձեր հարցազրույցի նոր օր է նշանակվել է դեսպանատան կողմից, դուք էլփոստով նամակ կստանաք հարցազրույցի օր վերցնելիս ձեր տրամադրած էլփոստի հասցեին։

Ներգաղթային արտոնագրերի հարցազրույցներդեսպանատունը կվերանշանակի ձեր հարցազրույցի օրը առաջին հնարավորության դեպքում։ Մենք նոր տեղեկատվություն կտրամադրենք ձեր նշած էլփոստի հասցեով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее