Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի Բ4 թաղամասի Բաբաջանյան փողոցում՝ Հյուսիս-Հարավ կառուցվող ճանապարհին, ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին, կոտրել այն և հեռացել։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Գազատար խողովակի կոտրման հետևանքով սկսվել է ուժեղ գազի արտահոսք, իսկ մոտ 300 մետր երկարության գազախողովակի տակ տեղադրված 4 հենասյուները կոտրվել են, գազատար խողովակի մի մասը նույնպես կոտրվել է։
Գազախողովակի տապալվելու հետևանքով վնասվել է նաև 2 ավտոմեքենա. որոնցից մեկը BMW մակնիշի է, ու BMW-ի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց և միայն հրաշքով են դրա վարորդն ու մյուս՝ Mazda մակնիշի ավտոմեքենայի վարորդը փրկվել։ Ոստիկանությունը պարզում է նաև վթարված ավտոմեքենաների վարորդների և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում