Oգոստոսի 7-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում դաժան ծեծի է ենթարկվել սիրիահայ, 47-ամյա Սարգիս Հաննեանը:
Հաննեանի հարազատներն ասում էին. «Ո՞ւմ մտքով կանցներ, որ Հայաստանում, այն էլ՝ Երևանում, ավտոմեքենան կայանելու համար երեխայի ներկայությամբ դաժան ծեծի կենթարկվեր Սարգիսը:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին, առավոտյան ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում ու ծեծողները ինչ-որ խանութի տերեր են ներկայացել, 2 օր է, համոզում էին Սարգիսին, որպեսզի ոստիկանություն չդիմի, ասելով, թե՝ հիվանդանոցային ծախսերը կհոգանք, սակայն այդ հարցում էլ ստոր դուրս եկան:
Հիմա նա գտնվում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնում, կատարվածի մասին էլ այսօր արդեն պատրաստվում ենք դիմել Արաբկիրի ոստիկանություն, հավատալով, որ ոստիկանությունը կհայտնաբերի դրանց և օրենքի ողջ խստությամբ արժանի պատիժ կստանան: