▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում այրել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները

Երևանում այրել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները

***

«Էս իշխանությունների մնալու պարագայում մենք դառնալու ենք Թուրքիայի կցորդ տարածք, ազգ: Ցավում եմ, որ դեռ մարդիկ կան, որ այսքանը չեն հասկանում: Քանի դեռ մնան այս իշխանությունները, շարունակվելու է թուրքական գիծը: Նրանց բոլոր գործողությունները դրան են ուղղված: Հարցն այլ է` հայ ժողովուրդը սա հանդուրժելո՞ւ է, թե ոչ»,- Ջահերով երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը:

***

Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե իշխանական շրջանակներից հնչում են Հայոց ցեղասպանությունն ուրացող հայտարարություններ։

Սարգսյանը նաև հավելեց, որ ապրիլի 24-ին, կհրապարակվի իր հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշաատակի օրվա կապակցությամբ, որտեղ, ըստ նրա, ամեն ինչ ասված ու շարադրված կլինի։

***

«Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը»,- պատասխանելով ընդվզման նոր ալիքի մասին հարցին` հակիրճ պատասխանեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիտեք նաև՝ Ջահերով երթն՝ ուղիղ միացմամբ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее