Մայիսի 22-ին, ժամը 20:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 21ա շենքի բակում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների վրա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները կանաչապատման աշխատակիցների հետ համատեղ մասնատել են վնասված ծառը և բացել երթևեկելի հատվածը։