▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում և Ստեփանակերտում չեն պատրաստվում իրավիճակը երկար հանդուրժել ու շաբաթը 1-2 զոհ ունենալ

«Ադրբեջանում սկսել են Նախիջևանի ղեկավար Վասիֆ  Թալիբովին նույնպես փոխնախագահ նշանակելու գործընթացը, որի համար պետք է Սահմանադրություն փոխվի, ինչը մի քանի ամիս  տևող գործընթաց է:

Ադրբեջանի նախագահն էլ ստիպված է լինելու անընդհատ հասարկության ուշադրությունը շեղել արտաքին գործընթացներով կամ որոշակի ձեռքբերումներով, որոնք փորձում են ունենալ ռազմական դաշտում, դիվանագիտական հարթակներում կամ քարոզչությամբ»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ ապրիլյան ձախողումներից հետո Ադրբեջանը բավական լուրջ քաղաքական գործոններ է կորցրել ու այդ ամենը վերականգնելու համար Ալիևի իշխանությունը փորձում է պատերազմի իմիտացիայի միջոցով ստանալ մի իրավիճակ, որի արդյունքում թե՛ միջնորդները, թե՛ միջազգային հանրությունը հայկական կողմի հետ Ադրբեջանի բանակցային գործընթացը զրոյական կետից կսկսի:

«Վերջին օրերի դեպքերն էլ ապացուցեցին, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով այդ հարցը չի կարող լուծել հիմա: Ադրբեջանը չունի պատրաստված մարդկային ռեսուրս»,-նշեց  Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը նկատում է՝ իր գործողություններով Ադրբեջանը ստիպում է հայկական կողմին ընտրություն անել դիվանագիտական և ռազմական ճանապարհներով հարցը լուծելու համար.

«Մինչ օրս հայկական կողմը փորձել է դա համադրել, բայց հիմա, եթե Ադրբեջանը շարունակի լարվածությունը պահել, համոզված եմ, որ ո՛չ Երևանում, ո՛չ Ստեփանակերտում ոչ ոք չի պատրաստվում իրավիճակը երկար հանդուրժել և շաբաթը 1-2 զոհ ունենալ: Հետևաբար, մենք ստիպված ենք լինելու որոշակի գործողություններ կատարել, և այդ գործողություններն արդյունավետ ավարտին հասցնելու համար պետք է պատրաստ լինել բոլոր հնարավոր սցենարային զարգացումների»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее