▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում «գոլդ» համարանիշով «Hummer»-ի վարորդը մեքենայից դուրս է բերել զենքն ու կրակել

Դեկտեմբերի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 43-ամյա Գոռ Հ-ն շենքերից մեկի բակում կայանել է «Hummer»-ը, ապա ավտոմեքենայի հետևի նստատեղից վերցրել ատրճանակն ու ինքնաձիգը և սկսել է անկանոն կրակոցներ արձակել դեպի օդ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են «Hummer»-ի համարանիշը՝ 70 GH 777։ Բարեբախտաբար, կրակոցների հետևանքով տուժածներ չկան։ Ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ՝ Գոռ Հ-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее