Հունվարի 1-ին Երևանում փորձել են թալանել հայտնի վիրաբույժ Սերգեյ Բաբլոյանի տունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 09։30-ին Երևանի բնակիչ՝ 42-ամյա Ս. Բաբլոյանն ահազանգել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 06։00-ից 07։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Զաքարիա Քանաքեռցու փողոցի վրա գտնվող իր տան պատշգամբի դուռը և մուտք գործել տուն։ Ահազանգով ժամանել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քննչական խումբն ու ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք գողին կամ գողերին հաջողվել է տանից իրեր գողանալ։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Բաբլոյանը հայտնի բժիշկ, Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի տղան է, ով աշխատում է «Արաբկիր» ԲԿ-ում՝ որպես վիրաբույժ։ |
Երևանում գողերը մտել են Արա Բաբլոյանի վիրաբույժ որդու տուն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet