Երևանում հուլիսի 4-ին՝ ժամը 16:30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նելսոն Ստեփանյան նրբանցքում գործող «Ուրարտու» խանութի դիմաց Mazda մակնիշի ավտոմեքենայով հարձակվել են մի քաղաքացուհու վրա։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված վայրում վիճաբանության ժամանակ Mazda-ի վարորդն ու ուղևորը ձեռքերով և ոտքերով հարվածել են Երևանի բնակիչ Լուսինե Բ-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ապա հարվածել ու վնասել են նրան պատկանող KIА մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով խոշոր չափի վնաս։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ այդ կինը և Mazda-ի մեկ այլ կին ուղևոր պայուսակով հարվածել են Լուսինե Բ-ի մոր մարմնի տարբեր մասերին։ Նոր Նորքի ոստիկանները տաք հետքերով բացահայտել են, որ Mazda-ն վարել է Երևանի բնակիչ՝ 58-ամյա Հարություն Շ-ն, իսկ ուղևորները եղել են նրա կինը՝ 56-ամյա Թամարա Հ-ն, նրանց աղջիկները՝ Երևանի բնակիչներ, 34-ամյա Անահիտ Շ-ն, 33-ամյա Մարինե Շ-ն, ովքեր քրեական հետախույզների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են ոստիկաբությաբ Նոր Նորքի բաժին, կատարվածի մասին բացատրություն տվել և բաց թողնվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լուսինե Բ-ն աշխատում է Հատուկ քննչական ծառայությունում՝ անձնակազմի կառավարման բաժնի գխավոր մասնագետ։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում