Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկութուններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այն նախաձեռնվել է՝ սեպտեմբերի 30-ին, գիշերը ժամը 01:30-ի սահմաններում Երևանի Աճառյան փողոցում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկի նկատմամբ բռնություն կիրառելու փաստով:
Այդ օրը պարեկները ծառայության ընթացքում նկատում են, որ «Հարսնաքարի» բակում մի խումբ անձինք վիճաբանում և փոխադարձ հարվածներ են հասցնում: Պարեկները մոտենում են այդ քաղաքացիներին և հորդորում, որպեսզի դադարեցնեն վիճաբանությունն ու ծեծկռտուքը, սակայն նրանցից 2-ը շարունակում են «աքլորանալ», ապա հարձակվում են պարեկների վրա: Հարձակվողներից մեկն էլ հարվածներ է հասցնում պարեկին: Ի վերջո՝ պարեկներին հաջողվում է կռվի մասնակիցներից 2-ին ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Ավանի բաժանմունք, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որից հետո փաստաթղթերն ու այդ քաղաքացիները ներկայացվում են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։