Այսօր՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ից 05։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Էրեբունի վարչական շրջանում Աթոյան փողոցում գործող «Հայփոստի» մասնաճյուղի պատուհանը բացել, մտել է ներս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տականքը այնտեղից հափշտակել է զինվորների համար նախատեսված հանգանակությունների արկղը, որում եղել է գումար, ապա դիմել փախուստի։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, հանցագործությունը կատարած ճիվաղի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուրը հայտնում է, որ «Հայփոստ»-ում նմանատիպ գողությունները հաճախակի են դարձել։ Սակայն, չգիտես ինչու՝ «Հայփոստը» հետևություններ չի անում, որն այնքան աղքատ հիմնարկ չէ, ու իրենց մասնաճյուղերի պատուհաններին չեն տեղադրում ճաղավանդակներ։