Նոյեմբերի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավետ Ավետիսյան 76/1 շենքի բակում դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Օ-ն անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Տեղեկությունները նախնական են, և ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ |
Երևանում հայտնաբերվել է հյուրանոցային համալիրի նախկին տնօրենի դին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet