Մարտի 24-ին հայի տականքի ձեռքով Երևանում հրազենով սպանվել է «բոքսյոր» ցեղատեսակի շունը:
Գրում է shamshyan.com-ը:Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում հետաքննիչ Կոստանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 24-ին Երևանում տեղի ունեցած դեպքի փաստով:
Նոր Նորքի ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ Շահեն Զ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 13:40-ից մինչև 19:50-ն ընկած ժամանակահատվածում Մոլդովական փողոցի՝ իրեն պատկանող տան տարածքում պահվող անձնական «բոքսյոր» ցեղատեսակի շանը սատկացրել են՝ ըստ նախնական տեղեկությունների՝ հրազենով մի քանի անգամ կրակելով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շունը պատկանում էր Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված Տիգրան Զաքարյանի եղբորը՝ Դավիթին ու եղբոր մահից հետո մի բարեգործ իր շան ձագուկին նվիրել էր հերոսի եղբորը:
Երեխան այնքան կապված էր շան հետ, որ հաճախ նաև եղբոր շիրիմին էր այցելում շան հետ: