▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Audi-ն. 5 վիրավորներից 4-ին տեղափոխել են հիվանդանոցներ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Ժամը 21:20-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ ժողովրդին հայտնի «Ալմաստ» գործարանի հարևանությամբ, ճակատ-ճակատի բախվել են Mercedes և Audi մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկանարներն ու մեկ կենցաղային հաշվարկի ծառայողները, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Դեպքի վայր են ժամանել ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հերթապահ խումբը: Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները, ովքեր 5 վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա 4-ին տեղափոխել հիվանդանոցներ:Վիրավորներից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее