▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում կանանց  թուրքական երաժշտության տակ պորտապար են սովորեցնում

Երևանում կանանց  թուրքական երաժշտության տակ պորտապար են սովորեցնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհի Վակա Դավթյանը՝ ներկայացնելով տեսանյութ։

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

«Վստահ եմ՝ այս կանայք շատ հայրենասեր են))) Էս ի՞նչ այլանդակություն ա․․․Հերիք չի պորտապար, մի հատ էլ՝ թուրքական»։

Օգտատերերից մեկը կարծիք է հայտնել, թե կարդարանան, որ արաբական է, ինչին երգչուհին պատասխանել է՝ «արաբական պորտապարի մեջ ուսերը չեն օգտագործվում»։

Նշենք, որ «Ալեգրո» մարզամշակութային համալիրի էջում, որտեղ տեղադրված է տեսանյութը՝ այն ներկայացված է որպես  զումբա՝  ֆիտնես պար, որի նպատակը մկանային դիամդրողականության բարձրացումն է։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Բլոգ далее