«Ադոնցի փողոցն է, այժմ արդեն կարող ենք ասել՝ հրաշքով փրկված Ադոնցի փողոցը։ Սարսափելի է նույնիսկ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե երջանիկ պատահականությամբ հեղուկ գազի լցակայանի տարածքով չանցնեին ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները։ Հուլիսի 11-ին, 16:20-ի սահմանում բռնկվել էր գազալցակայանի՝ մոտ 10 տոննա տարողությամբ հեղուկ գազի ավտոցիստեռնը, որի հարևանությամբ գտնվում էր ևս մեկ լիցքավորված պահեստային ցիստեռն։ Միայն պատահաբար տարածքով անցնող փրկարարների օպերատիվ և արհեստավարժ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ բացազատել տարածքը, մեկուսացնել կրակն ու կանխել աղետը։
Երախտապարտ ենք Երևանի փրկարարական վարչության Արաբկիր բաժնի թիվ 5 ՀՓՋ-ի օղակի հրամանատար, փ/ծ ավագ Լևոն Վիրաբյանին, օղակի հրամանատար, փ/ծ ավագ Բագրատ Եղիազարյանին, հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Արթուր Մարտիրոսյանին, վարորդ, փ/ծ սերժանտ Հարություն Սարգսյանին, վարորդ, փ/ծ սերժանտ Հայկ Մարտիրոսյանին:
Շնորհակալություն տեսանյութի հեղինակին, ով տրամադրել է այն դեպքի վայր ժամանած ԱԻՆ ՓԾ ԵՓՎ Արաբկիր բաժնի պետ փ/ծ մայոր Մարտին Գաբրիելյանին»:
Գրառումն ու տեսանյութը՝ Արաբկիր վարչական շրջան ֆեյսբուքյան էջից