Այսօր, ապրիլի 23-ին, հերթական վանդալիզմն է տեղի ունեցել։
shamshyan.com-ի հաղորդմամբ կոտրել են Դավիթ Բեկի փողոցում, Սուրբ Հարություն եկեղեցի տանող մուտքի կամարին տեղադրված Հիսուս Քրիստոսի բազալտե արձանը, կոտրել են արձանի ոտքերը, վնասվել ձեռքերը, գլխի հատվածը։ Հանցագործները թողել են նաև գրառում։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։