Թարմացված․ Երևանի Շինարարներ և Աբելյան փողոցների խաչմերուկում, ժամը 13։00-ի սահմաններում 18 համար երթուղային ավտոբուսի ապակին անհայտ հանգամանքներում վնասվել է․ տարածվող լուրերի համաձայն՝ ավտոբուսի ուղղությամբ կրակոց է եղել։ «Մենք դիմել ենք ոստիկանություն, որպեսզի պարզվի դեպքի հանգամանքները։ Քննությունը իրականացնելուց հետո կարող ենք հստակ տեղեկություն տալ՝ կրակոց է եղե՞լ, քա՞ր է դիպչել, թե՞ այլ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել։ Կրակոցի վարկածը ոչ հերքում ենք, ոչ հաստատում»,- ասել է Կոստանյանը։ |
Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի Շինարարներ և Աբելյան փողոցների խաչմերուկում, հայտնում է MediaHub-ը: Վարորդը նշել է, որ կրակոցի կամ ինչ-որ առարկայով հարվածելու հետևանքով վնասվել է ավտոբուսի ապակին։ «Ուժեղ դմփոց լսեցինք»,- ասել են ուղևորները: