Դեկտեմբերի 24-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմանում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված փողոցի 49 շենքում բնակվող 25-ամյա Թամար Ս․-ի տան պատուհանին կրակոցներ է արձակել Երևանի բնակիչ 30-ամյա Ք․Պ-ն։
Նա դիտավորյալ կրակել է պատուհանների վրա, պատճառելով մոտ 500 հազար դրամի վնաս։
Ըստ աղբյուրի՝ տուժած Թամարա Ս․-ն ոստիկաներին և քննիչներին հայտնել է, որ ինքը հաղորդավարուհի է։