▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում կրակոցներ են հնչել․ զոհ կա

Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 13:30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 13 հասցեում կրակոցներ են հնչել և կա տուժած։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, նշված վայրից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, մահացածի և կրակոցներ աձակողի ինքնությունը, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее