Երեւանում այսօր, սեպտեմբերի 2-ին, ժամը 13։10-ի սահմաններում Շինարարների փողոցում բախվել են՝ Երեւանի բնակիչներ՝ 29-ամյա Մաքսիմ Բարսեղյանի վարած VAZ 217030 մակնիշի եւ 47-ամյա Գուրգեն Մեսրոպյանի վարած Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան։
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով կայանված տեղից փորձել է դուրս գալ երթեւեկելի գոտի, սակայն չի հետեւել ճանապարհային երթեւեկության կանոներին, վթարային իրավիճակ է ստեղծել մյուս ավտոմեքենայի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Կայքի տեղեկություներով՝ Mercedes-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Գալուստ Սահակյանի որդուն՝ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, ով ավտոմեքենայում չի եղել։
Վարորդները տեղում ենթարկվեցին բժշկական փորձաքննության, պարզվեց, որ գտնվել են սթափ։