▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում օտարերկրացին սպառնացել է նետվել 8-րդ հարկից, ապա պատշգամբից 6000 դոլար է թափել

Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
 
Ժամը 19:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Արամի փողոցի 4/3 շենքի 8-րդ հարկի պատշգամբից սպառնում է ցած նետվել:
 
Ժամանել են ԱԻՆ փրկարարներն ու հոգեբանական խումբը, ինչպես նաև պարեկային ծառայության աշխատակիցները։
 
Աղբյուրի տեղեկություններով, տղամարդը օտարերկրացի է և պահանջել է հանդիպում՝ իր երկրի  դեսպանի հետ: 

Քիչ անց քաղաքացին պատշգամբից նաև թափել է խոշոր չափի ԱՄՆ դոլար՝ քաղաքացիների ուղղությամբ:
 
Բարեբախտաբար, Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի  պարեկները, ոստիկանության Կենտրոնական բաժնի ու փրկարարների հետ հավաքել են ողջ գումարը, ինչպես նաև հայտնաբերել են քաղաքացու կողմից նետած ժամացույցը, և դրանք տարել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
 
Աղբյուրի տեղեկություններով, գումարը կազմում է մոտ 6 հազար ԱՄՆ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее