▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում պարեկները վնասազերծել են «Մակարով» ատրճանակը մարտական դիրքի բերած երիտասարդին և ևս 1 հոգու

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, դետեկտիվ ժանրի հետապնդում և վնասազերծում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի հարակից տարածքներից մեկում կասկածելի անձանց վիճաբանություն է տեղի ունենում։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ Կիևյան կամրջի հարակից տարածքում ծառայություն են իրականացնում Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ, ու քանի որ տարածքը բավականին մեծ և ընդգրկուն էր, որպեսզի բոլոր հատվածներում էլ ստուգողական աշխատանքներ կատարվեր՝ հայտնաբերելու համար կասկածյալներին, Գ. Առաքելյանն ու Ա. Այվազյանը ուղևորվում են ճանապարհի մի հատված, իսկ ավագ պարեկ Նշան Թադևոսյանը, պարեկներ Դավիթ Սիրունյանը, Կարապետ Գևորգյանն ու կրտսեր պարեկ Գառնիկ Աղաբաբյանն էլ այլ ուղղությունով։

Պարեկների՝ օպերատիվ դեպքի վայր հասնելու արդյունքում ավագ պարեկներն ու կրտսեր պարեկը նկատում են ենթադրյալ կասկածյալներին, ովքեր 2 երիտասարդներ են լինում, նրանք էլ տեսնելով պարեկներին, դիմում են փախուստի։

Ի վերջո, բավականին հատված պարեկները հետապնդում են նրանց և նկատում են, որ նրանցից մեկը ընթացքում նետում է զենքին նմանվող առարկա ու շարունակում փախուստը, սակայն հետապնդման արդյուքնում պարեկները հաղթող են դուրս գալիս և նրանց 2-ին վնասազերծում ու տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժնի։

Տեղում պարզվում է, որ փախուստի դիմած երիտասարդը նետել է Մակարով տեսակի՝ մարտական դիրքի բերված ատրճանակ, որով նա կարող էր հանգիստ, առանց լիցքավորելու, կրակոցներ արձակել։ Իսկ այս դեպքում պարեկները գուշակ չէին և չէր բացառվում, որ քաղաքացին կրակոցներ արձակեր պարեկների ուղղությամբ։

Նախաքննության շահերից ելնելով բերման ենթարկվածների ինքնությունը չենք հայտնում, սակայն նրանցից մեկը Արագածոտնի մարզի 29-ամյա բնակիչ է, մեկն էլ Երևանի 36-ամյա բնակիչ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարեկների մի խումբ էլ հետապնդել է կռվի ենթադրյալ մասնակիցներից 2-ին, ովքեր եղել են Toyota Corolla մակնիշի 10 100 համարանիշի ավտոմեքենայով և դիմել են փախուստի։ Սակայն պարեկներին հաջողվել է շենքի բակում դադարեցնել նրանց փախուստը և վերջիններս  ավտոմեքենան թողել են շենքի բակում ու դիմել փախուստի։ Այս պահին ավտոմեքենայի կայանման վայրում պարեկները հսկողություն են իրականացնում՝ մինչև ժամանի քննչական խումբը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее