▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանին. Կրեմլը հաստատեց

Կրեմլը հաստատում է նախօրեին Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ հանդիպման  մասին տեղեկությունները: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է ավելի վաղ շրջանառության մեջ հայտնված տեղեկությունն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում հանդիպել է ազատազրկման մեջ գտնվող ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը:

/filemanager/uploads/2019/10/week-1/putin-bella.jpg.jpg

Տեղեկությունների համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը: Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանին, Պեսկովը պատասխանել է.

«Այո»:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Բլոգ далее