▲ Դեպի վեր

Понедельник, 31.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Երևանում քաղաքացին 3 արջերի հետ փակվել էր տանը

Մի ամբողջ օրվա լարված ջանքերի արդյունքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը՝  ոստիկանների  և մի շարք կառույցների հետ համատեղ կարողացել է  փրկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի տարածքում տարիներ շարունակ անազատ պայմաններում պահվող երեք գորշ արջի, որոնք ուշ գիշերով տեղափոխվել են Վայրի կենդանիների փրկարար կենտրոն։

Կենդանիների տերը փակվել էր տանը՝ մերժելով բացել դուռը ոստիկանության առջև և հերքելով, որ արջերը պահվում են անբարենպաստ պայմաններում։ Միայն դատարանի որոշմամբ ձեռք բերված թույլտվության և ժամեր տևած բանակցությունների արդյունքում թիմը կարողացել է մուտք գործել տարածք և գործի անցնել։

Սա ավարտին հասցրեց դեռևս 2019թ.-ից քաղաքացիների ահազանգերով սկիզբ առած պայքարը, որի նպատակն էր ազատել ինչպես արջերին, այնպես էլ վերացնել բնակելի թաղամասում մանկապարտեզներից և դպրոցներից ոչ հեռու գտնվող վտանգավոր իրավիճակը։

Նշենք, որ քաղաքացին երկար տարիների ընթացքում իր սեփական տարածքում՝ բնակելի շենքերով, մանկապարտեզներով և դպրոցներով շրջապատված բակում, անազատ պայմաններում պահել է գորշ արջերի:

Սկզբնապես երկու կենդանիներ են եղել, որոնք հետագայում դարձել են չորսը: Սիլիկյան թաղամասում պահվող այս կենդանիներից մեկն արդեն ավելի վաղ իսկ փրկվել էր և տեղափոխվել էր Վայրի կենդանիների փրկարար կենտրոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее