Փետրվարի 19-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Երևանի Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերել և Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Lexus ԼX 570 մակնիշի 77 KZ 777 համարանիշի ավտոմեքենան:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Երևանի գնդում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին, որ ավտոմեքենան վարում է վարորդական իրավունքի վկայական չունեցող անչափահաս։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մեքենան վարել է հանցագործ աշխարհում և քրեական պատմություններով հայտնի Նորատուսցի Ալիկ Բանդուրյանի 16-ամյա որդին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում