ոկտեմբերի 13-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Գաջեգործների փողոցի շենքերից մեկի բնակիչ, 83-ամյա Հակոբ Մ-ն և հայտնել, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք մտել են իր տուն և կատարել խոշոր չափի գողություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տեղում Հակոբ Մ-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իր բնակարանից գողացել են 1 մլն 100 000 դրամ, 100 000 ռուբլի և 17 300 դոլար:
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: