Հուլիսի 9-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 40-ամյա Ռաֆայել Երանոսյանը, ով հայտնել է, որ հուլիսի 6-ի ժամը 13։00-ից մինչև հուլիսի 8-ի ժամը 13։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի լուսարձակը լվանալու սարքը և անվահեծի կափարիչը գողացել են։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Երանոսյանը հայտնի ու սիրված դերասան է, ով նաև Երևանի կամերային թատրոնի դերասաններից է։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում