Օգոստոսի 12-ին առանձնապես խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք պատուհանի երկաթյա ճաղավանդակը հատուկ տեխնիկայով կտրելու միջոցով մտել են Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր, հնաոճ իրեր, խոշոր չափի գումար, տանտերերի անվամբ օրինական գրանցված զենքեր, թանկարժեք խմիչքներ և այլ իրեր։
shamshyan.com-ն է գրում և նշում, որ տունը պատկանում է հանցագործ աշխարհում հայտնի «հեղինակություն» Սիբիր Գագոյին, ովքեր այս օրերին գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։