▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում թալանել են ոստիկանության գնդապետի Mercedes-ը

Oրեր առաջ թալանել են ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վարազդատ (Վարուժան) Ադամյանին:  

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, վերջինս դեկտեմբերի 22-ին, դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Բագրատունյաց փողոցի 17 հասցեի մոտ կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից գողացել են պայուսակը:  

Կանչով մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբին Վ. Ադամյանը հայտնել է, որ պայուսակի մեջ եղել է ՀՀ ոստիկանության նախկին պետերից մեկի կողմից իրեն պարգևատրած ՏՏ տիպի ատրճանակը, թույլտվության վկայականը, անձը հաստատող փաստաթուղթ և գումար:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее