▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում` տան հյուրասենյակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի` պահարանի կախիչից կախված

Ապրիլի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը  20:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն  և ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Ագաթանգեղոս 7-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու զանգերին:

Ինչպես հաղորդում  է Գագիկ Շամշյանը, փրկարարները ոստիկանության ծառայողների հետ բացել են դուռը և բնակարանի հյուրասենյակում, պահարանի կախիչից կախված դի են հայտնաբերել:

Մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 45-ամյա Վ. Պոպովան էր: Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն՝ պարզվում է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее