Երևանում մահացած են գտել Եկատերինբուրգից փաստաբան Վիկտորիա Պոպովային։ Նրա դին հայտնաբերվել է Երևանում վարձակալած բնակարանի պահարանում։
Դրսի դուռը ներսից փակված է եղել, տեղեկացնում է 168.am-ը։
Մահացածի հարազատները ՌԴ Քննչական կոմիտեին խնդրել են քրեական գործ հարուցել սպանության հատկանիշներով, որպեսզի օբյեկտիվ քննություն ընթանա։
Վիկտորիայի դին գտել է նրա երևանաբնակ ծանոթը, որը երկար ժամանակ չի կարողացել կապ հաստատել նրա հետ ու եկել է նրա բնակարան։
«Դուռը փակ է եղել, ծանոթը զանգահարել է ու ներսից լսել հեռախոսի ձայնը, ինչից հետո ոստիկանություն է կանչել։ Երբ կոտրել են դուռը, նրա դին հայտնաբերել են պահարանում»,-պատմել է փաստաբանի ընկերուհին։
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուրում