▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում վրաերթի են ենթարկվել ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատակիցները

Երեկ՝ օգոստոսի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 46-ամյա Արամ Վարագյանը Արամի և Սարյան փողոցների խաչմերուկում իր վարած Opel մակնիշի 34 FF 476 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 69-ամյա Սեդա Գևորգյանին և 41-ամյա Արման Բարխուդարյանին:

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել Նաիրի բժշկական կենտրոն:

 

 

 

 

 

 

 

 

 

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից Ս. Գևորգյանը աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնագետ, իսկ Ա. Բարխուդարյանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր մասնագետ: 

Նյութը`սկզբնաղբյուր կայքւոմ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее