Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Լիլիթ Կիրակոսյանը Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտա ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի «Երեքնուկի կամրջի» մոտ, Hyundai Veloster մակնիշի 88 HH 844 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե հենապատին։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վարորդ Լ. Կիրակոսյանն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է․ նախկինում եղել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ։