▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանյան ակումբում վեճն ավարտվել է ծեծկռտուքով. ոստիկանությունում են նաև տնօրենն ու մատուցողուհին

Երեւանում, մարտի 9-ին, ժամը 05։00-ի սահմաններում ոստիկանության ծառայողները Երվանդ Քոչարի փողոցի 4 հասցեում գործող «Նո Թայմ» ակումբից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 1 քաղաքացու եւ ներկայացրել մի քանի քաղաքացիների՝ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետ կապված:

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Պարզվել է՝ բերման ենթարկվածն է Վրաստանի քաղաքացի, 24-ամյա Ստեփան Գ.-ն, իսկ ներկայացվածներն են 18-ամյա Աղասի Ա.-ն, 49-ամյա Իննա Զ.-ն, 25-ամյա Աննա Պ.-ն եւ Վանաձորի բնակիչ 27-ամյա Հասմիկ Հ.-ն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված ակումբում երաժիշտների հետ վիճաբանության ժամանակ Ստեփան Գ.-ն ու Աղասի Ա.-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել՝ տալով հայհոյանքներ, իսկ հետո կոտրել սպասքն ու խանգարել ակումբի բնականոն աշխատանքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Աննա Պ,-ն նշված ակումբի տնօրենն է, իսկ Հասմիկ Հ.-ն նշված ակումբում աշխատում է որպես մատուցողուհի։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее