▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանյան լճում հայտնաբերվել է 25 տարեկան տղամարդու դի

Հունիսի 28-ին, ժամը 14.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Երևանյան լճում նկատվել է տղամարդու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: 

Փրկարաները լճից դուրս են բերել մոտ 25 տարեկան տղամարդու դի:

mes.am

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Պատահարներ далее