Թարմացված․ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որպես Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի պատճառ, բնակիչները նշում էին գազի արտահոսքը։ Մեկ այլ վարկածի համաձայն, պայթյունն իրականացրել է բնակիչներից մեկը, ով ունեցել է հոգեկան անհավասարակշռություն։ ՆԳՆ-ը, սակայն, վարկածները չի հաստատում։ Կատարվում է քննություն։ |
Թարմացված․ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը նոր հաղորդագրություն է տարածել․ «Փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ |
Թարմացված․ Փրկարարները Նոր Արեշում փլուզված տների փլատակների տակից դուրս բերեցին երկու քաղաքացիներին և մոտեցրին «Շտապօգնության» մեքենային։ Առաջին քաղաքացին տղամարդ է, երկրորդը՝ կինը։
Արդեն տեղեկացրել ենք, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 27 փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հնարավոր է՝ տուժածներ լինեն:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ պայթյունը իրականացրել է նշված փողոցի թիվ 23 տան բնակիչը, ով միշը ունեցել է հոգեկան անհավասարակշռություն և պայթեցրել է տունը, ինչից խոշոր փլուզում է տեղի ունեցել:
Թարմացված․ Փրկարարները Նոր Արեշում փլուզված տների փլատակների տակից դուրս բերեցին քաղաքացիներից մեկին և մոտեցրին «Շտապօգնության» մեքենային։ Աշխատանքներ են իրականացվում երկրորդ քաղաքացուն դուրս բերելու ուղղությամբ։