▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրեբունու ավտոշուկայում հրդեհ է բռնկվել մի քանի ավտոմեքենաներում, որոնք վերածվել են մոխրակույտի

Ապրիլի 11-ին, ժամը 02:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Էրեբունու ավտոշուկայի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:53-ին, մարվել՝ 03:12-ին: Ամբողջությամբ այրվել են «Honda Stepwgn», «Mercedes-Benz C 320», «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները և «KIA Optima» մակնիշի ավտոմեքենայի դռներից մեկի մի հատվածը. տուժածներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее