▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևի նախանձում եմ, որ ինքը մականունով ու «քուչում հարգըված տղայա»․ Դանիել Իոաննիսյան

«Բաբկեն Ղազարյան անունով մեկը ինձ դատի է տվել, ըստ էության, ասելով, որ թեեւ ինքը «Թոխմախի Բաբոն» է, բայց կիրթ, ինտելիգենտ տղա է, իսկ ես իրեն զրպարտել եմ (ասել եմ, որ քրեական հեղինակություն է): Բնականաբար, եթե հայցից չհրաժարվի, ոչ միայն հակընդդեմ հայց է ստանալու ԶԼՄ-ներով իմ մասին իր հայտարարության համար, այլեւ մի քանի այլ «հաճելի» անակնկալ: Թող ինձ դատի տված 30 տնօրեններից խորհուրդ հարցնի:)))) Բայց սյուռն այն է, որ այդ անձը պնդում է, որ ես նպատակադրումով եմ իրեն պախարակում:))) Երեւի նախանձում եմ, որ ինքը մականունով ու «քուչում հարգըված տղայա»»,- Բաբկեն Ղազարյանի հայտարարությանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

 

 

 

Հիշեցնենք, որ ՀՀ մաքսային ծառայության գնդապետ, շատերին Թոխմախի Բաբո անունով հայտնի Բաբկեն Ղազարյանը դատի է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին՝ նրա որոշ հայտարարություններ համարելով իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող:

Դիտեք նաև ՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее